Հուշեւցերեկույթ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին, Մեծ Եղեռնի 92-ամյակի կապակցությամբ Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու բակում տեղադրված հայոց ցեղասպանության 50-ամյակին նվիրված հուշաքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան արարողություն եղեռնի բյուրավոր նահատակների հոգիների խաղաղության համար եւ ծաղկեպսակներ դրվեցին` գլխավորությամբ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի վարչական տնօրեն Հարություն սրկ. Համբարձումյանի: Արարողության ավարտին բոլոր ներկաները գլուխ խոնարհեցին եւ ծաղիկներ դրեցին հուշաքարին:
Հոգեհանգստից հետո բոլոր ներկաներն ուղեւորվեցին Մարդասիրական ճեմարան, որտեղ ներկա գտնվեցին ճեմարանի սաների կողմից ներկայացված հուշեւցերեկույթին` նվիրված հայոց ցեղասպանությանը. մասնակիցները ելույթ ունեցան ցեղասպանությանը վերաբերող զեկույցներով, ասմունքով եւ երաժշտական կատարումներով: Միջոցառման ավարտին փակման խոսքով հանդես եկավ Հարություն սրկ. Համբարձումյանը` ս մեկ անգամ ոգեկոչելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը եւ բարձր գնահատելով ճեմարանի սաների ու հանդիսության կազմակերպիչների տքնաջան աշխատանքը:
Հանդիսությանը ներկա էին հնդկահայոց եկեղեցական խորհրդի անդամներ, ճեմարանի դաս: